Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ և խստորեն դատապարտել երկրի վրա հարձակումը։
Պակիստանի վարչապետի գրասենյակը հայտարարել է, որ այս զրույցի ընթացքում Շարիֆը իր համերաշխությունն ու լիակատար աջակցությունն է հայտնել դժվարին պայմաններում գտնվող եղբայրական Ադրբեջանի ժողովրդին։
Նախկինում Պակիստանի վարչապետը հեռուստատեսային ելույթում դատապարտել էր Իրանի զինված ուժերի կողմից տարածաշրջանային երկրներում, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայում, ԱՄԷ-ում և Թուրքիայում ամերիկյան բազաների վրա հարձակումը։
Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ